Իշխանությունը սիրելու կամ ատելու համար չէ

«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Ոմանք ասում են’ այ եթե լինի խորհրդարանական համակարգ, և իշխանությունը չկենտրոնանա մեկ անձի ձեռքին, ապա վերոնշյալ համակարգը կփոխվի: Հավատում են քաղաքական սերնդափոխությանը: Երբ ավագ սերնդի կողմից բուծած մի կողմից’ ցինիկ կարիերիստների և մյուս կողմից’ կաղապարված խունվեյբինների կողքին իրենց տեղը գտնեն զուսպ, կրթված և ծայրահեղություններից զուրկ երիտասարդները:

Պարտադիր չէ, որ նրանք բոլորը դառնան քաղաքական գործիչներ, կարևորն այն է, որ այդ սերունդը գիտակցի, որ իշխանությունը «ընտանիքի հայրը» չէ, որ պետք է հոգ տանի իր «զավակ-քաղաքացիների» համար, որ իշխանությունը սիրելու կամ ատելու համար չէ, այլ ժամանակավորապես որոշակի սահմանափակ ֆունկցիաներ կատարելու համար: Այդպիսի առողջ երիտասարդներ այսօր էլ կան, այն էլ’ բավական շատ: Մնում է, որ նրանք որոշակի կրիտիկական զանգված կազմեն»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում