Գարիբաշվիլին կոչ է արել սպասել Ժվանիայի գործով դատախազության եզրակացությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Վրաստանի քաղաքական ուժերին և հասարակայնությանը կոչ Է արել սպասել Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների հետաքննության վերաբերյալ դատախազության պաշտոնական եզրակացությանը, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ին:

«Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի գործում հարկավոր չեն ավելորդ շահարկումներ»,- լրագրողներին հայտարարել Է Հարիբաշվիլին: Նա այսպես Է մեկնաբանել Զուրաբ Ժվանիայի և նրա հետ զոհված Ռաուլ Յուսուպովի դիակների մի շարք լուսանկարների տարածումը սոցիալական ցանցերում: Դիակների լուսանկարներում նկատելի են դրանց զանազան վնասվածքներ:

«Երկար տարիներ հասարակության մեջ գոյություն ուներ այն կարծիքը, թե Ժվանիան իրականում մահացել Է շատ կասկածելի հանգամանքներում: Այս թեմայով շահարկումները շարունակվում են: Կատարվում Է ինտենսիվ հետաքննություն, և այս կադրերի տարածումից հետո, կարծում եմ՝ գործընթացը կարագանա: Դատախազությունը կշարունակի ակտիվ աշխատել, և շատ շուտով բոլորի համար պարզ կլինի, թե ինչ Է տեղի ունեցել: Որպես շարքային քաղաքացի կարող եմ ասել մի բան. գործում շատ կասկածելի հանգամանքներ կան, դա երևում Է նաև անզեն աչքով»,- ասել Է Գարիբաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում