Պարտադիր կուտակայինի դեմ պայքարը ես եմ սկսել. Հրանտ Բագրատյան

«Ես ուրախ եմ, որ «Դեմ եմ» շարժումը կայացավ, ես աջակիցներից մեկն եմ, և թող ավելորդ մեծամտություն չնկատվի, 2012-ի սեպտեմբերից ԱԺ-ում ես սկսեցի դրա դեմ պայքարը: Ուզում եմ խոսքս ճիշտ ընկալվի, մենք հիմա այս գործում ունենք լուրջ քաղաքական ուժեր և քաղաքացիական շարժում: Ավելին, քանի որ ընտրված է բարեփոխումների շատ վատ, անհեթեթ տարբերակ, ավելի մեղմ բառ չեմ գտնում, ապա բնական է, որ այն առաջացնում է վրդովմունք»,- «168 ժամ»-ի թղթակցին ասել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Ըստ նրա’ ակտիվիստների հետ երկխոսելու վարչապետի խոսքը քիչ ուշացած է. «Եթե երկխոսում էր, թող մեզ հետ երկխոսեր 2012-ի աշնանը: Ստացվում է, որ այս վարչապետն ու իշխանությունը մի տեղ մի վտանգ են տեսնում, անմիջապես հիշում են «երկխոսել» բառը:

Հ. Բագրատյանի կարծիքով’ շարժումը խորացնում, վեր է հանում կուտակային ռեֆորմի ամբողջ անհեթեթությունը, իսկ հնարավոր սահմանն այն է, որ կասեցվի դրա կիրառումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում