Ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի երկխոսության եւ բանակցությունների ճանապարհով. ՀՀ վարչապետ

Եվրոպայի ժողովրդական կուսակցության Բրյուսելում անցկացվող գագաթնաժողովին ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է առկա մարտահրավերներին, որոնք վերաբերվում են Եվրոպային և տարածաշրջանին։ Խոսելով Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին’ Տիգրան Սարգսյանն ասել է, որ Ուկրաինայի ճգնաժամը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում է:

«Այն լուրջ մտահոգություն է մեր մայրցամաքի համար և մարտահրավեր մեր տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը: Հայաստանը, գտնվելով աշխարհաքաղաքական բարդ միջավայրում և կանգնած լինելով անվտանգության լուրջ մարտահրավերների առջև, մշտապես աջակցել է վեճերի և ճգնաժամերի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եվ մենք վստահ ենք, որ ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի նախևառաջ այս սկզբունքի հիման վրա: Այն պետք է կարգավորվի երկխոսության և բանակցությունների ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»,- ասել է վարչապետը’հավելելով, որ արտաք ին քաղաքականության մեջ Հայաստանն ունի շատ զգայուն հարց’ Լեռնային Ղարաբաղի խնդիր:

«Մենք հավատարիմ ենք մնում հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հայտարարված սկզբունքներին՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք,- նշել է ՀՀ վարչապետը:

Վերստին անդրադառնալով Ուկրաինայի խնդրին, Տիգրան Սարգսյանը մշել է. «Մենք համոզված ենք, որ ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ երկխոսության և բանակցությունների միջոցով, միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան: Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է»,- ասել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում