ԵԽ-ում միայն Հայաստանն է աջակցել Ռուսաստանին

Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը դատապարտելէ մարտի 16-ին Ղրիմում անցակցված հանրաքվեն:

Ինչպես հայտնի է, հանրաքվեն համապատասխանել է միջազգային իրավունքի նորմերին սակայն հակասել է Ուկրաինայի ներքին օերնսդրությանը: Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը ընդունել է քաղաքական որոշում՝ առանց հաշվի առնելու միջազգային իրավունքը և հենց Եվրոպայի խորհրդի որոշումները:

Ինչպես տեղեկացնում է Voskanapat.info-ն, Եվրոպայի խորհդրի անդամ երկրները ափսոսանք են հայտնել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված պայմանագրի կապակցությամբ, որով Ղրիմի Ինքանվար Հանրապետությունը և Սևաստոպոլը մտել են ՌԴ-ի կազմի մեջ:

42 երկրի պատվիրակներ կողմ են քվեարկել այդ որոշմանը, 2-ը՝ Հայաստանն ու Ռուսաստանը դեմ, Սերբիան չեզոքություն է պահպանել, իսկ Բոսնիայի և Հերցեգովինայի, ինչպես նաև Մոնակոյի պատվիրակությունները չեն մասնակցել քվեարկությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում