Լուկաշենկոն Ղրիմը ճանաչեց դե ֆակտո Ռուսաստանի մաս

Ղրիմը հանդիսանում է Ռուսաստանի մաս և այդ փաստը ճանաչելը կամ չճանաչելը ոչինչ չի փոխում: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ղրիմը անկախ պետություն չի հանդիսանում, այնպես ինչպես Օսիան, Աբխազիան և այլն: Ղրիմը այսօր Ռուսաստանի դաշնության տարածքի մի մասն է: Կարող ենք դա ճանաչել կամ ոչ, սակայն դրանից ոչինչ չի փոխվի»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն նշել է, որ որևէ մեկը չի խնդրում բելառուսական կողմին ճանաչել Ղրիմը, կամ աջակցություն հայտնել Ռուսաստանին: Նա նաև նշել է, որ իրեն դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունեցել Ուկրաինայում, կոչ է արել Կիևին դուրս չգալ ԱՊՀ կազմից և հայտատարել է, որ դեմ չէ ռուսական 24 ռազմական օդանավեր իր երկրի տարածքում տեղակայելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում