Առաջին տեղի համար պայքարելու հնարավորություն դեռ կա. Լևոն Արոնյան

 Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի կարծիքով, հավականորդների մրցաշարում առաջին տեղը զբաղեցնելու հնարավորություն դեռ կա: «Յուրաքանչյուր պարտիայի ես նայում եմ, որպես առաձին փորձ: Արդեն անցել է մրցաշարի առաջին շրջանը, դեռ հնարավորություն կա պայքարելու առաջին տեղի համար, այնպես որ ամեն ինչ դեռ առջևում է: Պարզապես պետք է խաղալ և փնտրել հնարավորությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանի խոսքերը մեջբերում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում խաղացվել է 9 տուր: Արոնյանը 5 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը 6 միավորով Վիշվանաթան Անանդն է: 4,5-ական միավոր ունեն Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը և Շախրիյար Մամեդյարովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում