«Հարսնաքարի» գործով մեղադրյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 24-ին «Հարսնաքարի» գործով վեց ամբաստանյալներին՝ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին դատապարտեց 12 տարվա ազատազրկման և 100 հազարական դրամ տուգանքի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով հայկական լրատվամիջոցներին, վճռի հրապարակումից հետո դահլիճում հայհոյանքներ և անեծքներ են հնչել դատավորի և փաստաբանի հասցեին:2012 թվականի հունիսի 17-ին, «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկել մի քանի ռազմական բժիշկների, որոնցից մեկը’ Պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում