Իլհամ Ալիևը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Հաագայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի և Ժակ Ֆորի , ինչպես նաև ԵԱՀ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկի հետ:

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, հսնդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացի հնարավոր տարբերակները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում