ՆԱՏՕ-ի նոր բաժանարար գիծն անցնելու է Ադրբեջանով և Էստոնիայով.Stratfor

Stratfor-ի աշխարհաքաղաքական ամսագրում մարտի 25-ին լույս է տեսել, որտեղ Ջորջ Ֆրիեդմենի նոր հոդվածը, որտեղ հեղինակն անդրադառնում է Ուկրաինայի հետո ամերիկյան ռազմավարությանը:
Հեղինակը հաստատում է, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն ներկա պահին սուր հակասություններ ունեն Ուկրաինայի հետ կապված, որը բավականին ակնհայտ կերպով է դրսևորվում:

Նա իրատեսական չի համարում ԱՄՆ-ի կողմից  Ուկրաինայի տարածք զորքեր մտցնելը, սակայն նշում է, որ Ռուսաստանի գործողությունները դրդում են ՆԱՏՕ-ին՝ նորովի դրսևորվելու: Մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ-ն կարող է տնտեսական և ֆինանսական օժանդակություն ցուցաբերի Ուկրաինային , սակայն երբեք չի դիմի ռազմական միջամտության, որը կհանգեցնի ՌԴ-ի հետ անմիջական ռազմական բախման:

Հեղինակը նշում է, որ եթե ամեն դեպքում ԱՄՆ-ն ցանկանում է պայքարի մեջ մտնել ՌԴ-ի հետ, ապա պետք է օգտագործի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ակտիվացման գործոնը: Նշվում է, որ դաշինքի հետագա ռազմավարության մեջ պետք է մեծ տեղ հատկացվի Ադրբեջանին և Վրաստանին՝ ամեն կերպ փորձելով այդ երկրները պահել արևմտյան առանցքի վրա:

Նշվում է նաև, որ ՆԱՏՕ-ն պետք է աշխատի իր գիծն անցկացնել Ադրբեջան-Էստոնիա ուղով՝ կանխելու ՌԴ-ի հետագա առաջխաղացումը դեպի Եվրոպա:

Ադրբեջանի կարևորությունն, ըստ հեղինակի աճում է Ռուսաստանի և Իրանին սահմանակից լինելու պատճառով:Մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանը, որտեղ գերազանցապես շիա աշխարհիկ բնակչություն է ապրում, կարող է զսպող գործոն հանդիսանալ Չեչնիայում բռնկվող ջիհադիստների պայքարի տարածման համար: Հեղինակն ակնկալում է նաև, որ Ադրբեջանը կօգնի ամրապնդել ՆԱՏՕ-ի դիրքերը Սև և Կասպից ծովերի ավազաններում:

Այսպիսով, Ֆրիդմենն  իր հոդվածում չափազանց կարևորում է Ադրբեջանի դերը ՆԱՏՕ-ի հետագա գործունեության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում