Բնապահպանները իսկական անակնկալ մատուցեցին կառավարությանը

Այսօր՝ «Արմենիա Մաիրոթ» հյուրանոցում Կառավարության և Համաշխարհային բանկի նախաձեռնած «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ Հայաստանում» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ, բնապահպան ակտիվիստները իսկական անակնկալ մատուցեցին կառավարության անդամներին և համաժողովի օտարերկրյա մասնկիցներին, դեսպաններին: Բնապահպանականական ակտիվիստենրը որպես բողոքի ակցիա պղտոր ջրով բաժակը մեկնեցին  Բնապահապանության նախարարին՝ պահանջելով խմել այն, ինչպես իրենք են ամեն օր ստիպված հենց այդպիսի պղտոր ջուր խմել հանքարդյունաբերության հետևանքով:

Ակտիվստները ակնկալում էին համաժողովի դահլիճում տեսնել  ՀՀ վարչապետին, բյաց վերջինս   այդպես էլ չներկայացավ համաժողովին: ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը փորձեց միջամտել իրավիճակը՝ խոստանալով, որ Տիգրան Սարգսյանը պատրասատ է ընդունել ակտիվիստներին քննարկելու խնդրահարույց հարցրերը :

Ի պատասախան Վաչե Գաբրիելյանի առաջարկի՝ բնապահպան ակտիվիստները փոխանցել են, որ կերկխոսեն միայն համաժողովի արդյունքների ամփոփումից հետո և համապատասխան ոլորտի մասնագետների մասնակցությամբ:

Տեղի ունեցածը ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը բնորոշել է ՀՀ-ում որպես քաղաքացիական հասարակության զարգացման  դրսևորում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում