Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում մարտի 26-ին, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 27-ին, 29-ի օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ամպրոպ: Ինչպես տեղեկացնում են  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով: Քամին արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, մարտի 29-ին ? ?ռանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վրկ արագությամբ:Երևանում մարտի 26-ին, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 27-ին, 29-ի օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը և 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 26-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +23 աստիճան, մարտի 27-28-ին’+21, մարտի 29-ին’ +19, մարտի 30-ին’ +13 աստիճան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում