Եվրոպան դեռ տասնամյակներ կմնա ռուսական գազի խոշորագույն սպառողը. Էներգետիկայի միջազգային գործակալություն

Եվրոպան դեռ մի քանի տասնամյակ կմնա ռուսական գազի խոշորագույն սպառողը: Այս կարծիքին Է Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) գազի, ածխի եւ ԷլեկտրաԷներգիայի գերատեսչության ղեկավար Լասլո Վարոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

«Ռուսաստանը տասնամյակներով կմնա եվրոպական շուկային գազի խոշորագույն մատակարարը, եւ Եվրոպան կմնա ռուսական գազի խոշորագույն սպառողը»,-ասել Է Վարոն Բեռլինի խորհրդաժողովում::

Նա նշել Է, որ ԷՄԳ-ն չի կիսում Եվրոպայում թերթաքարային գազի հանույթի զարգացման վերաբերյալ լավատեսությունը:

Անցած շաբաթ Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպյոյը հայտարարել Էր, որ Եվրամիության ղեկավարները մտադիր են միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի Էներգակիրների մատակարարումներից իրենց երկրների կախվածության նվազեցման ուղղությամբ: Նրա խոսքով՝ կախվածությունը կարելի Է նվազեցնել՝ բարձրացնելով Էներգիայի օգտագործման արդյունավետությունը, ինչը կնվազեցնի Էներգակիրների պահանջարկը, ինչպես նաեւ դիվերսիֆիկացնելով մատակարարումների աղբյուրները եւ օգտագործելով Էներգիայի վերականգնվող աղբյուրները:

Եվրահանձնաժողովը պետք Է մինչեւ հունիս պլան պատրաստի ռուսական Էներգամատակարարումներից Եվրոպայի կախվածության նվազեցման վերաբերյալ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում