ԱՄՆ-ի թիվ 1 սպառնալիքը Ռուսաստանը չէ.Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գտնում է, որ ԱՄՆ ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքը չի հանդիսանում Ռուսաստանը: «Ինձ ավելի շատ մտահոգում է միջուկային զենքը ոչ այն մարդկանց ձեռքն ընկնելու հեռանկարը»,- նշել է Օբաման’ Հաագայում ընթացող միջուակային գագաթնաժողովում լրագրողների հետ զրույցում:

«ԱՄՆ բազմաթիվ մարտահրավերներ ունի: Ռուսաստանը տարածաշրջանային տերություն է, որը ոչ թե ուժի, այլ թուլության պատճառով է սպառնում իր որոշ մտերիմ հարևանների»,- «Ռիա-նովոստի»-ի փոխանցմամբ’ նշել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ Օբաման Ուկրաինայում լարվածության պահպանման դեպքում ՌԴ-ին սպառնացել էր պատժամիջոցների շարունակմամբ, այդ թվում էներևգետիկայի, ռազմամթերքի վաճառքի և առևտրի ոլորտներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում