ԲՀԿ-ն փոշմանե՞լ է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում

«Հրապարակ»-ի հարցին’ կառավարությանն անվստահություն հայտնելու օրը գալո՞ւ եք խորհրդարան և արդյոք կողմ քվեարկելու եք Ձեր ֆրակցիայի նախաձեռնությանը’ վարչապետի իմպիչմենթի հարցին, ԲՀԿ-ից Բելաջիոյի Գրիշը’ Գրիգոր Մարգարյանը, ով, ըստ թերթի, արդեն բնազդաբար է «դավաճանում» սեփական ֆրակցիային և օգնում ՀՀԿ-ին, պատասխանել է. «Իսկ ո՞վ ասաց, որ անվստահություն են հայտնում, դա դեռ հարց է, թող օրը գա կտեսնենք»:

Հարցին’ փոշմանե՞լ եք, պատասխանել է. «Ես չգիտեմ, ես չեմ լսել, որ այդպիսի նախաձեռնություն կա»: Հարցին’ ֆրակցիայում չե՞ք քննարկել, պատասխանել է. «Թող գա այդ օրը’ կտեսնենք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում