Դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից Թոխմախի Մհերի մտերիմի հետ խիստ տոնով խոսելու համա՞ր

Մարտի 17-ին տեղեկատվություն տարածվեց, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության Վրեժ Իսրայելյանի անվան թիվ 17 դպրոցի տնօրեն Նաիրուհի Սարգսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Նշված էր, նաև որ մանկավարժին ոչ հարիր պահվածքի համար նույն տնօրենը շուրջ 6 ամիս առաջ ստացել էր բանավոր խիստ նկատողություն և նախազգուշացվել, որ կրկնվելու դեպքում կազատվի աշխատանքից: Տնօրենի ազատման վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել էր. «Զբաղեցրած պաշտոնից կազատվեն բոլոր այն դպրոցի տնօրենները, որոնք թույլ կտան իրենց մանկավարժին ոչ հարիր պահվածք: Աշակերտների և ծնողների նկատմամբ կոպիտ և անհարգալից վերաբերմունքն, անպատիժ չի կարող մնալ»:

«Իրականում, աշխատանքից ազատված տնօրենը հանդգնել է նկատողություն անել և խիստ խոսել Էրեբունու նախկին թաղապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի մերձավորի՝ պետեկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցառումների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան ղեկավար Բաբկեն Ղազարյանի քրոջ որդու հետ»,-գրել է «Հայկական Ժամանակ»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում