Ինչո՞ւ է Աբրահամ Բախչագուլյանը հանդուրժում ժամկետանց հավկիթների վաճառքը

«Ժողովուրդ»-ը օրեր առաջ տեղեկացրել էր, որ խմբագրությունում են հայտնվել մարտի 19-ին Գյումրի քաղաքից գնված և Ուկրաինայից ներկրված ժամկետանց հավկիթներ, որոնց վրա մակնշված էր, որ այն արտադրվել է այս տարվա հունվարի 26-ին և պիտանի է մինչև մարտի 26-ը:

Խնդրի առնչությամբ, երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հետաքրքրվեցինք, թե այս ահազանգից հետո ծառայությունն ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկել Ուկրաինայից ներկրված ժամկետանց հավկիթները շուկայից դուրս հանելու համար: Պարզվեց, որ մեր նախորդ հրապարակումից, որտեղ գրել էինք, թե ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը պաշտոնական անգործություն է դրսևորում, ՍԱՊԾ աշխատակիցները խիստ նեղացել էին: Ինչի համար էլ մեզանից պահանջեցին հարցումը գրավոր ուղարկել և 5 օր սպասել պատասխանին:

Այսպիսով’ մինչև ծառայության աշխատակիցները բարեհաճեն պատասխանել մեր հարցմանը, ժամկետանց հավկիթներն արագորեն կսպառվեն: Այս իրավիճակում 2 հարց է առաջանում, նախ՝ ենթակվե՞լ են այդ ձվերը լաբորատոր փորձաքննության, և երկրորդ՝ ինչու է ՍԱՊԾ ղեկավար Աբրահամ Բախչագուլյանը հանդուրժում ժամկետանց հավկիթների վաճառքը»,-գրել է «Ժողովուրդ»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում