ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի ճակատագիրն առայժմ անհայտ է

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի՝ ՀՀ-ում հետագա աշխատանքի ճակատագիրը կորոշվի օրեր անց: «Ժամանակ»-ի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ պաշտոնական Կիևը ՀՀ վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի մարտի 27-ին ծրագրվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստից հետո, որի ընթացքում ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչների քվեարկությանն է դրվելու Ղրիմում կայացած հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին բանաձևի նախագիծը:

Ըստ թերթի դիվանագիտական խողովակների՝ ՀՀ քվեարկությունից հետո Կիևը կորոշի ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի աշխատանքի հետագա ճակատագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում