ՆԱՏՕ-ն չի շտապում Վրաստանի հարցում

Վրաստանը չպետք է իրադարձություններից առաջ անցնի ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագիրն ստանալու հարցում: Այդ մասին  դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել է Հանրային հեռարձակողի «Առաջին ալիքին» տված հարցազրույցում՝ մեկնաբանելով ռազմաքաղաքական դաշինքի սեպտեմբերյան գագաթնաժողովը:

«Վրաց ժողովուրդը չպետք է իրադարձություններից առաջ անցնի ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագիրն ստանալու հարցում: Մենք դեռեւս այդ հարցը չենք քննարկել բարձր մակարդակով: Իհարկե, ձեր երկիրը շատ բան է արել ՆԱՏՕ-ին ինտեգրացվելու ճանապարհին, բայց այսօր նա կանգնած է մարտահրավերի առջև. զարգացման որ ճանապարհը մենք կընտրենք, արդյոք այն ՆԱՏՕ-ի հետ մերձեցումն է: Մենք խոստանում ենք, որ կօգնենք ձեզ դա անել: Բայց այս փուլում մենք պետք է զսպենք մեր ցանկություններն ու ակնկալիքները: Կարծում եմ, որ մենք պետք է առաջ ընթանանք աստիճանաբար, քայ լ առ քայլ: Առայժմ ես չեմ լսել դաշինքի ընդլայնմանը վերաբերող որևիցե նոր կանոնի մասին»,- նշել է Ապատուրայը:

Միեւնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ «սեպտեմբերին կկատարվի նոր առաջքայլ, և Վրաստանը գոհ կմնա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում