Արամ Մանուկյանը հայոց լեզվի դասեր է տվել պատգամավորներին. «հույսով եմ» արտահայտություն չկա, այլ` «հուսով եմ»

Այսօր ԱԺ նիստերի մեկնարկին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայոց լեզվի դաս տվեց  իր գործընկերներին:

«Հարգելի պատգամավորներ, «նամանավանդ» բառ չկա, կա՝ «մանավանդ», ինչպես գոյություն չունի «ըստ ինձ» արտահայտություն’ ճիշտը «ըստ իս» արտահայտությունն է: Նաև ասեմ, որ այստեղ շատ է կիրառվում «ամենալավագույն» բառը, բայց նման բան գոյություն չունի, ձեր ասած լավագույնն արտահայտում է այն, ինչ ցանկանում եք ասել»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ դիմելով գործընկերներին հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը’ «Կրթության մասին» օրենքի քննարկման կոնտեքստում:

Նա շարունակելով թեման՝ Արամ Մանուկյանը հավելեց որ չկա նաև «Հարց է բարձրացրել» արտահայտություն, ինչպես նաև՝ «գրանցվել են 108 պատգամավորներ»…. սա թիվ է և պետք է եզակի օգտագործել՝ «գրանցվել է 108 պատգամավոր»: Չկա նաև «հույսով եմ» արտահայտություն, այլ’ «հուսով եմ»»:

Ընդդիմադիր պատգամավորը հորդորեց պատգամավորներին  լեզվին չվերաբերել միայն որպես հաղորդակցության միջոց. «Լեզուն նաև ազգային անվտանգության հարց է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում