Թուրքական դատարանը ապաարգելափակել է Էրդողանի փակած Twitter-ը

Անկարայի վարչական դատարանն այսօր դադարեցրել է թուրքական իշխանությունների հանձնարարած գործողությունը, որով մեկ շաբաթ առաջ արգելափակվել էր Թուրքիայի տարածքում օգտատերերի մուտքը Twitter-ի միկրոբլոգների ցանց: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը:

Թուրքիայի հեռահաղորդակցային կարգավորիչը արգելափակել էր Twitter մուտքը մարտի 21-ի գիշերը’ երկրի վարչապետ Էրդողանի կողմից նման հնարավորության մասին արած հայտարարությունից մի քանի ժամ հետո: Թուրքիայի իշխանություններն իրենց գործողությունները հիմնավորել են դատարանի որոշումով:

Անցյալ շաբաթվա ընթացքում Թուրքիայի դատարաններ բազմաթիվ բողոքներ են ներկայացվել, որոնցով բնակչությունը պահանջել է չեղյալ հայտարարել Twitter-ի արգելափակումը: Բողոքները ներկայացվել են ինչպես կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների, այնպես էլ առանձին քաղաքացիների կողմից: Թերթը հայտնում է, որ այսօր Թուրքիայի սահմանադրական դատարանը պետք է քննի այդ դիմումներից մի քանիսը: Երկրում Twitter-ը եւ այլ սոցիալական ցանցեր արգելափակելու դեմ ավելի վաղ հանդես էր եկել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգ ացումները վկայում են այդ երկրում իշխանական քաոս լինելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում