Իրանը նավթամբար կկառուցի Արաբական ծովում

Իրանի իշխանությունները պլանավորում են նավթամբար կառուցել Արաբական ծովի ափին, որպեսզի իրանական լցանավերն այլեւս ստիպված չլինեն անցնել Որմզդի նեղուցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 26-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարության մի աղբյուր:

Ըստ գործակալության տվյալների՝ նավթամբարը պլանավորում են կառուցել Ջասք քաղաքում: Այժմ Իանի արտահանական խոշորագույն նավթամբարը գտնվում Է Պարսից ծոցի Խարք կղզում:

Շինարարության պլանների վերաբերյալ մանրամասներ գործակալությունը չի հայտնում:

Որմզդի նեղուցը, որով ամեն օր փոխադրվում Է համաշխարհային նավթամթերքների շուրջ մեկ հինգերորդ մասը, Պարսից ծոցը միացնում Է Օմանի ծոցի եւ Արաբական ծովի հետ: Դա տարածաշրջանից նավթի եւ գազի արտահանման հիմնական ծովային ուղին Է: Նեղուցի հյուսիսային ափը վերահսկում Է Իրանը, իսկ հարավայինը՝ Արաբական Միացյալ Ամիայությունները եւ Օմանը՝ ԱՄՆ-ի դաշնակիցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում