Վրաստանի գլխավոր խնդիրը Եվրամիությանն անդամակցելն Է. Գարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին համաձայն Է ԱՄՆ-ի նախագահի արած այն հայտարարության հետ, որ Վրաստանը և Ուկրաինան առայժմ «կանգնած չեն ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին»:

«Մենք չպետք Է արհեստական պատրանքներ ստեղծենք, այլ պետք Է իրատեսներ լինենք այս հարցում, իսկ իրողությունն այնպիսին Է, ինչպիսին այն նկարագրել Է ԱՄՆ-ի ղեկավարը»,-մարտի 27-ին Թբիլիսիում լրագրողներին ասել Է Վրաստանի վարչապետը:

Գարիբաշվիլին հավաստել Է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումն այս փուլում չի քննարկվում: «Մենք պետք Է բացատրենք մեր բնակչությանը, որ հեռանկար կա եւ անհրաժեշտ Է հետևողականորեն շարժվել այդ ուղղությամբ: Վրաստանը պետք Է շարունակի բարեփոխումները, ապահովի զարգացում և վերընթաց շարժում, քանի որ մեզ համար գլխավոր խնդիրը ԵՄ-ին անդամակցելն Է»,-նշել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում