Կուտակայինի մասով ՍԴ-ն որոշում կկայացնի հաջորդ շաբաթ

Այսօր առավոտյան, ժամը 10-ից Սահմանադրական դատարանը կսկսի խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու հայցի քննությունը:

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանությունը որոշել է շատ չհետաձգել, և լուրեր կան, որ հաջորդ շաբաթ՝ ամենայն հավանականությամբ երեքշաբթի օրը, ՍԴ-ն որոշում կկայացնի:

«Իրավիճակի նրբությունն այն է, որ թափ հավաքող «Դ!եմ եմ» շարժումը, որը պահանջում է օրենքից հանել պարտադիր բաղադրիչը, բավականին լրջացել է, ինչի արդյունքում իշխանությունները արդեն պատրաստակամություն է հայտնել քննարկել օրենքում փոփոխություններ կատարելու հնարավորությունը: Վաղը՝ ժամը 12-13-ից ՍԴ շենքի դիմաց կսկսվի «Դեմ եմ» շարժման «լուռ ակցիան», որը կշարունակվի մինչև նիստերի ավարտը»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում