Մայիսի վերջին կավարտվի Եվրասիական միության պայմանագրի հետ կապված աշխատանքը. Ղազախստանի ԱԳՆ

Մայիսի վերջին «եռյակի» (Ռուսաստան, Բելառուս եւ Ղազախստան) գագաթնաժողովում կավարտվի Եվրասիական միության պայմանագրի հետ կապված աշխատանքը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Եռլան Իդրիսովը՝ բացելով ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները:

«Այս տարին նշանակալից կլինի նրանով, որ մենք պատրաստվում ենք Եվրասիական միության պայմանագրի ստորագրմանը, տրամադրվում ենք դրան: Մինսկում ապրիլի վերջին սպասվում Է շատ կարեւոր հանդիպում, իսկ մայիսի վերջին Աստանայում մենք մտադիր ենք ավարտել այդ փաստաթղթի (Եվրասիական միության պայմանագրի) հետ կապված պաշտոնական աշխատանքը»,- ասել է նա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում