Վարչապետի հրաժարականն անակնկալ չէր. ՀՅԴ-ական պատգամավոր

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Առավոտ»-ի հետ զրույցում չի ցանկացել մեկնաբանել վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Միակ բանը, որ նա ասել է, հետևյալն է՝ «Ինձ համար դա անակնկալ չէր»:

Վարչապետի հրաժարականի վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն էլ այսպիսի դիտարկում է արել. «Սերժ Սարգսյանի վրա կա անտեսանելի ճնշում ոչ թե Հայաստանի ներսից, այլ դրսից՝ Ռուսաստանից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում