Նաիրիտցիներին խոստացել են վճարել միայն մեկ ամսվա աշխատավարձը

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին խոստացել են վճարել մեկ ամսվա աշխատավարձը, իսկ թե մնացած գումարը երբ կտան’ հայտնի չէ:

«Ժամանակ-ի հետ զրույցում գործարանի աշխատակիցներից մի քանիսը նշել են, որ աշխատում են, սակայն երկու երրորդով, հետևաբար’ վճարվում ճիշտ այդ չափով:

«Ասել են’ մի ամսվանը կտան էս շաբաթ, արդեն հաշիվը կորցրել ենք’ ինչքան են պարտք, մի տարուց ավելի: Մնացած պարտքի համար ոչ մի բան էլ խոսք չեն տվել։ Ասում են’ Ռուսաստանի հետ բանակցություններ են գնում, դրա համար ոչ մի բան չեն կարող ասել, դեռ բանակցում են»,- ասել են նրանք:

Հարցին’ ճի՞շտ է արդյոք, որ տնօրինությունը նրանց սպառնալիքներով պարտադրել է’ դուրս չգալ ակցիաների, գործարանի մի աշխատակից պատասխանել է. «Չգիտեմ, ինձ որ չեն սպառնացել», նա դժվարացել է նշել’ արդյոք հասունանո՞ւմ է պահը, երբ պետք է կրկին դուրս գալ բողոքի ակցիայի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում