«Հայկական Ժամանակ».Կոալիցիայի դեպքում ՀՅԴ-ն առնվազն երկու նախարարական պորտֆել կստանա

ՀՀ նոր վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումներին զուգահեռ, այս օրերին իշխանական շրջանակներում բուռն քննարկման առարկա է նաև ապագա կառավարության կազմը, ինչպես նաև դրա հնարավոր ձևաչափն ու անգամ անունը։

Քաղաքական կուլիսներում խոսվում է, որ եթե գործող կոալիցիայի կազմն ընդլայնվի, դաշնակցությունն առնվազն երկու նախարարական պորտֆել կստանա։

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ի համար նախընտրելի է ստանալ գյուղատնտեսության նախարարի պորտֆելը։ Ավելին, այս կուսակցությունում մտադիր են հետագա բանակցությունների ժամանակ քննարկման առարկա դարձնել ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանին փոխվարչապետի պաշտոնում նշանակելու հարցը, եթե, իհարկե, բանակցությունները ցանկալի հունով ընթանան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում