ՀՀԿ գործադիր մարմնի նիստ

Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում քիչ անց կսկսվի գործադիր մարմնի նիստը: Սպասելի է, որ ԳՄ նիստի ավարտից հետո իշխող կուսակցության ներկայացուցիչները կհայտնեն ՀՀ 13-րդ վարչապետի անունը:

Այս պահին ՀՀԿ-ականներն արդեն իսկ հավաքվել են դահլիճում: Նրանք սպասում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, որը դեռևս չի ժամանել:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ աաջ` ապրիլի 3-ին, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը գերագույն մարմնի նիստի ավարտից հետո հայտարարել  վարչապետ Տիգրան Սարգսյնի հրաժարականի մասին:

Ձեզ ենք ներկայացնում Civilnet.am-ի մեր գործընկերների կազմակերպած ուղիղ միացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում