«Արևելյան գործընկերությունն» օգտագործվել է ՌԴ-ին հակազդելու համար. Լավրով

«Արևելյան գործընկերությունը» օգտագործվել է ՌԴ-ին հակազդելու համար: Այս մասին ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է միջազգային ուղղվածություն ունեցող Ռուսաստանի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:  Այս մասին հայտնում է РИА Новости-ին:

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը մտածված է եղել, որպես զրոյական արդյունքով խաղ, որը պետք է դիմադրեր հետխորհրդային տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացներին: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է  ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագիրը հենց սկզբից էլ, չնայած մեր նախազգուշացումներին,մտածված է եղել, որպես խաղ զրոյական արդյունքով, որպես գործիք՝ Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացներին հակազդելու համար»,- ասել է Լավրովը  Ռուսաստանի՝ միջազգային ուղղվածությամբ  ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում