Մի քանի ժամից հայտնի կդառնա ՀՀ նոր վարչապետի անունը

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի ծառայությունից այսօր՝   ժամը 14:00-ին ՀՀԿ գրասենյակում տեղի կունենա գործադիր մարմնի նիստ, իսկ ժամը 15:00-ին՝ ՀՀԿ խորհրդի նիստ, որի ժամանակ հայտնի կդառնա ՀՀ 13-րդ վարչապետի անունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, որն էլ հենց նույն օր ՀՀ նախագահի կողմից ընդունվեց: Ավելի ուշ՝  Ապրիլի 10-ին, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ սպասվում էր որ հայտնի կդառան  ՀՀ նոր վարչապետի անունը: Սակայն նիստի ավարտից հետո  ՀՀԿ ԳՄ նիստի  կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ վարչապետի անունը կհրապարակվի կիրակի օրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում