ԵԱՀԿ-ն Մշտական խորհրդի արտահերթ նիստ կհրավիրի

Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը կկայանա երկուշաբթի Վիեննայում: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում կատարելով Շվեցարիայի ներկայացուցչի Twitter-ի գրառմանը:

«Շվեցարական ներկայացուցչությունը Մշտական ժողովի արտահերթ նիստ է հրավիրում այսօր 16:00-ի, որի ընթացքում կքննարկվեն վերջին օրերին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները»,- նշվում է հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում