Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Արևելյան Ուկրաինայից.Օբամա և Մերկել

Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը  Արևելյան Ուկրաինայից.Օբամա և Մերկել

Ռուսաստանը պետք է ստիպի Արևմտյան Ուկրաինայում գտնվող իր անկանոն զորքերին հանձնել զենքը և ազատել գրավված շենքերը: Եթե դա մոտ ապագայում տեղի չունենա, ապա ԵՄ-ն և ԱՄՆ-ն պատրաստ են հետագա միջոցներ ձեռնարկել  Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտնում է unian լրատվական ընկերությունը:

Այդ մասին քննարկվել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև կայացած հեռախոսազրուցի ընթացքում, տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի գրասենյակը:

«ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել ամենայն մտահոգությամբ քննարկել են Արևելյան Ուկրաինայում ստեղծված իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ղեկավարները ընդգծել են, որ Ռուսաստանը պետք է անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկի Ուկրիանայում իրավիճակը կարգավորելու համար, այդ թվում Ուկրաինայի արևելքի անկանոն զորքերի վրա իր ունեցած հեղինակության միջոցով, որպեսզի նրանք հանձնեն զենքը և ազատեն գրաված շենքերը»,- ընդգծվում է հաղորդագրությունում:

«Ղեկավարները նաև հայտնել են, որ աջակցելու են մայիսի 25-ին կայանալիք Ուկրաինայի նախագահական ընտրություններին»,-ընդգծվում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում