Իշխան Զաքարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին

Իշխան Զաքարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին

Վերահսկիչ պալատում ապրիլի 16-ին տեղի է ունեցել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի պաշտոնական հանդիպումը: Ինչպես  տեղեկացրին ՎՊ մամուլի ծառայությունից, Ջոն Հեֆերնը նշել է, որ իրենք արժևորում են Վերահսկիչ պալատի գործունեությունը, որն ուղղված է հրապարակայնությանն ու թափանցիկության ապահովմանը: Վերահսկողության մի շարք ոորտներում Վերահսկիչ պալատի հաջողությո ւններն ակնհայտ են: Հանդիպմանը քննարկվել են նաև Վերահսկիչ պալատի բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները: Դեսպան Հեֆերնը պատրաստակամություն է հայտնել աջակցել Վերահսկիչ պալատին կարողությունների զարգացման տարբեր ծրագրերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում