ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականն այցելել է Ադրբեջան

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականն այցելել է Ադրբեջան

ԱՄՆ-ի պետքարտուղարի էներգետիկ ռեսուրսների հարցերով օգնական Ջուլիա Նեշեթվաթն այս շաբաթվա վերջում այցելել է Ադրբեջան: Այցի նպատակը վերականգնվող էներգետիկայի ոլորտում հետագա անելիքների քննարկումն է և ոլորտում համագործակցության սահմանումը:

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատանը դեսպան Մորնինգսթարը և Նեշավաթը հանդիպում են անցկացրել այլըտրանքային և վերականգնվող էներգիայի հարցրեով Պետգործակալության հետ:

Դեսպանն ու Նեշեվատն այցելել են Բալախադում թափոնների վերամշակման գործարանը:

Նեշեվատն իր խոսքում նշել է, որ Ադրբեջանը հայտնի է, որպես էներգառեսուրսներով հարուստ երկիր, սակայն ներկայումս այն դառնում է նաև վերականգնվող և այլտրանքային էներգակիրների երկիր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում