Կիեւում խոստանում են ռուսերենին տալ հատուկ կարգավիճակ

Կիեւում խոստանում են ռուսերենին տալ հատուկ կարգավիճակ

Ժնեւյան պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում պաշտոնական Կիեւն առավոտյան հանդես է եկել հայտարարությամբ: Ուկրաինայի նոր իշխանությունները պատրաստ են ռուսերենին տալ հատուկ կարգավիճակ, իսկ տարածաշրջաններում’ անցկացնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱ ՍՍ-ը, այս մասին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է հատուկ հեռուստաուղերձի ժամանակ: Նա նաեւ նշել է, որ Գերագույն Ռադայում կքննարկվի համաներում անցկացնելու վերաբերյալ օրինագիծ:

Խոսելով ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու ընթացակարգի մասին, Տուրչինովը մանրամասնել է, որ նոր Սահմանադրությամբ’ երկրի շրջաններն իրենք են ընտրելու իրենց պաշտոնական լեզուն: Տուրչինովը հայտարարել է նաեւ, որ երկրում բարեփոխումներից հետո համայնքները կստանան ավելի մեծ լիազորություններ:

«Տեղական խորհուրդները կձեւավորեն գործադիր մարմիններ, իսկ տարածաշրջանային իշխանությունները կապահովեն անհրաժեշտ ֆինանսական աջակցություն»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահի ապշտոնակատարը: Առայժմ բարեփոխումների վերաբերյալ հստակ ժամկետ չի նշվում: Նախատեսվում է, որ մինչեւ հոկտեմբերի 1-ը Ուկրաինայի իշխանությունները պետք է կատարեն բարեփոխումներ’ համաձայն նոր Սահմանադրության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում