ԱԱԽ քարտուղարը մեկնում է Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ իր գործընկերոջը և ՀԱՊԿ գխավոր քարտուղարին

ԱԱԽ քարտուղարը մեկնում է Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ իր գործընկերոջը և ՀԱՊԿ գխավոր քարտուղարին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ապրիլի 21-23-ը աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին:

Այս մասին հայտնում են ԱԱԽ մամուլի ծառայությունից։

Նիստում նախատեսված է Արթուր Բաղդասարյանի ելույթը: Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում