Հայ բռնցքամարտուհին ՝ աշխարհի առաջնության մեդալակիր

Հայ բռնցքամարտուհին ՝ աշխարհի առաջնության մեդալակիր

Հայաստանի բռնցքամարտուհի, 51կգ քաշային Անուշ Գրիգորյանը մեկ քառորդ եզրափակիչում հաղթել Է բրիտանացի Քրիսթել Բարկերին եւ դուրս եկել բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Գրիգորյանը դրանով իրեն արդեն ապահովել Է մրցաշարի բրոնզե մեդալ եւ օգոստոսին Չինաստանի Նանջին քաղաքում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր:

81կգ քաշային Նարեկ Մանասյանը կիսաեզրափակիչ դուրս գալու համար դեռ պետք Է հայքարի լեհ Ռաֆայել Ստաչեւսկու հետ:

Այս մրցաշարը ընթանում Է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում