Հերթական քեսաբահայը հայտնվել է Թուրքիայում

Հերթական քեսաբահայը հայտնվել է Թուրքիայում

Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրում իշխանական և ընդդիմադիր ուժերի միջև շարունակվող բախումների արդյունքում զինյալ խմբավորումները ևս մեկ հայի են հանձնել Թուրքիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկություն է տարածել թուրքական Haberler.com-ը:

Թուրքիայում հայտնված հերթական հայը 72-ամյա Ջորջ Քուրդումսյանն է: Յայլադաղի սահմանային անցակետով Թուրքիայում հայտնված հային տարել են գավառի կենտրոն, որտեղ էլ բժշկական զննում է անցել: Նշվում է, որ Քուրդումսյանի մարմնի մի քանի հատվածներում վնասվածքներ են եղել, սակայն ընդհանուր առողջական վիճակը լավ է գնահատվում:

Այսպիսով, Քեսաբի վրա զինյալ խմբավորումների հարձակումից հետո Թուրքիա տեղափոխված քեսաբահայերի թիվը հասավ 23-ի: Նրանք բոլորն էլ այստեղ են բերվել առանց նախօրոք դրա մասին տեղյակ լինելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում