Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում ապրիլի 22-ին, 25-26 ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 22-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Ապրիլի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Քամին հարավային’ 2-7մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ արագությամբ:

Երևանում ապրիլի 22-ին, 25-26-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ արագությամբ: Ապրիլի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում