Օլանդն առաջին անգամ Փարիզում կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը

Օլանդն առաջին անգամ Փարիզում կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Oլանդը հաստատել է իր ներկայությունը ապրիլի 24 -ի Եղեռնի զոհերի հիշատակման 99-րդ տարելիցի արարողությանը: Նախագահը Եղեռնի 1.5 միլիոն զոհերի պատվին ելույթ կունենա Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող Կոմիտասի արձանի մոտ: Այս մասին Փարիզից հայտնում է ֆրանսահայ  լրագրող Ժան Էքիյանը:

Նախագահի ներկայությունը վերահաստատում է, որ Ֆրանսիան գնհատում է ժողովրդավարական արժեքները և պաշպանում է ճշմարտությունը ու արդարությունը:

Ֆրանսիական 40  քաղաքներում իրենց հարգանքի տուրքը կմատուցեն 1915-ին Օսմանյան կառավարության կողմից իրականացված ցեղասպանության զոհերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում