Տիմոշենկոն հանդիպում է ունեցելՍերգոյ Նիգոյանի ընտանիքի հետ

Տիմոշենկոն հանդիպում է ունեցելՍերգոյ Նիգոյանի ընտանիքի հետ

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում «Բատկիվշչինա մոլոդայա» կազմակերպության նախաձեռնությամբ հուշատախտակ են բացել այն դպրոցի ճակատամասին, որտեղ սովորել է Սերգեյ Նիգոյանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը՝ հղում անելով «Բատկիվշչինա»-ի կայքին:

Հուշատախտակի բացմանը մասնակցել է կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն, որը հանդիպում է ունեցել հերոսի ընտանիքի, ուսուցիչների եւ համագյուղացիների հետ:

Հուշատախտակը զետեղել են Դնեպրոպետրովսկի մարզի Բերեզնովատովկա գյուղի դպրոցի պատին:

Սերգոյ Նիգոյանը առաջին զոհվածն էր հունվար-փետրվարին: Կիեւում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում: Նիգոյանին գնդակահարել Էին հունվարի լույս 22-ի գիշերը Կիեւի Գրուշեւսկի փողոցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում