Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կանդրադառնան ԵՄ-ի պետությունների տնտեսության վրա. Մարտին Շուլց

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կանդրադառնան ԵՄ-ի պետությունների տնտեսության վրա. Մարտին Շուլց

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն այն կարծիքին Է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը տնտեսական ու ֆինանսական լուրջ հետեւանքներ կունենան հենց Եվրամիության պետությունների համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը նա հայտնել է ապրիլի 22-ին «Պարիզիեն» թերթում հրապարակված հարցազրույցում:

«Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու դեպքում մեզ հարկ կլինի Եվրամիության երկրների քաղաքացիներին նախապատրաստել այն բանին, որ այդ միջոցները որոշակի ազդեցություն կունենան մեր Էկոնոմիկայի վրա. Եվրոպայում կբարձրանան Էներգիայի սակագները, նաեւ կարգելափակվեն եվրոպական ներդրումները Ռուսաստանում»,-ասել Է Շուլցը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Եվրամիությունը ճիշտ Է վարել ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, Շուլցն ընդգծել Է, որ ԵՄ-ն արել Է այն, ինչ պետք Էր անել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում