Սիրիայում նախագահական ընտրությունների անցկացումը հակասում է ժնևյան համաձայնագրին. ՄԱԿ-ի ներկայացուցիչ

Սիրիայում նախագահական ընտրությունների անցկացումը հակասում է ժնևյան համաձայնագրին. ՄԱԿ-ի ներկայացուցիչ

Սիրիայում նախագահական ընտրությունների անկացումը հակասում է ժնևյան համաձայնագրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվեն Դյուջարիքը՝ ավելացնելով, որ ընտրությունների անցկացումը կխանգարի իրավիճակի խաղաղ լուծմանը: «Ընտրությունների անցկացումն այս պայմաններում, երբ շարունակվում է հակամարտությունը, մեծ վնաս կհասցնի քաղաքական գործընթացին և կխոչընդոտի ճգնաժամի կարգավորմանը, որի կարիքը երկիրը շատ ունի»,- նշել է Սթիվեն Դյուջարիքը:

Ավելի վաղ ընտրությունների անցկացման վատ հետևանքների մասին զգուշացրել էր նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի համատեղ բանագնաց Ախդար Իբրահիմին:

Սիրիայում նախագահական ընտրությունների անցկացման որոշումը քննադատել են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան:

Իր հերթին Սիրիայի Բարձրագույն Սահմանադրական դատարանի նախագահ Ադնան Զարիկը հայտարարել է, որ դատարանը պատրաստ է այսօր առավոտյան ժամերից ընդունել նախագահի թեկնածուների հայտերը:

Սիրիայի ազգային ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամը հայտարարել է, որ Սիրիայի տարածքում նախագահական ընտրությունները կկայանան հունիսի 3-ին Սիրիայի ժամանակով առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ժամը 7-ը: Նա նաև նշել է, որ երկրի նախագահական ընտրություններում մասնակցել ցանկացող թեկնածուների հայտերը կընդունվեն 10 օրվա ընթացքում’ ապրիլի 22-ից մինչև մայիսի 1-ը Բարձրագույն Սահմանադրական դատարանի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում