«Օրինաց երկիր» կուսակցությունը «լքած» երեք նախարարները համատեղ են նման որոշում կայացրել

«Օրինաց երկիր» կուսակցությունը «լքած» երեք նախարարները համատեղ են նման որոշում կայացրել

«Օրինաց երկիր» կուսակցությունը լքելու որոշումը նախկին ՕԵԿ-ական երեք նախարարները կայացրել են միասին։ Լրագրողների հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ ինքնակամ է կայացրել կուսակցությունը լքելու որոշումը, քանի որ իրեն չի պատկերացրել ընդդիմադիր դաշտում։ «Ես չեմ կարող ընդդիմություն լինել։ Ես կարող եմ շարունակել աշխատել գործադիրում, եթե լինի հնարավորությո ւն։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը իր առջև դրված ծրագրերը կատարել է, և մենք դեռ անելիքներ ունենք գործադիրում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Երիցյանը։ Խոսելով այն մասին, թե ցանկանում է արդյոք դառնալ այլ կուսակցության անդամ՝ Երիցյանը նշեց, որ անցել են այն ժամանակները, երբ պետք է գնալ կամ այս կողմ, կամ այն։ «Ես անձամբ եմ որոշել թողնել կուսակցությունը։ Չեմ կարող ասել, ինչու «Օրինաց Երիկիր»-ը դարձավ ընդդիմադիր, որովհետև խորհրդակցությունն առանց մեզ է եղել»,- ասաց նա։

Արմեն Երիցյանը նշեց, որ կուսակցությունը լքելու որոշումը կայացնելու առաջ զրուցել է նաև իր նախկին կուսակակից մյուս նախարարների հետ։ «Մենք միասին ենք այդ որոշումը կայացրել»,- ասաց նա։ Երիցյանը նշեց, որ չի կարծում, թե Արթուր Բաղդասարյանի համար անակնկալ է եղել կուսակցությունից դուրս գալու իրենց որոշումը։

ՕԵԿ-ն ապրիլի 16-ին հայտարարեց, որ կոալիցիոն կառավարությունում մնալը ոչ նպատակահարմար եւ խնդրահարույց է համարում, իսկ կուսակցության քվոտայով գործադիրում գտնվող նախարարները կայացրին կուսակցությունը լքելու որոշում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում