Վայոց ձորի մարզպետը լքելու է իր պաշտոնը

Վայոց ձորի մարզպետը լքելու է իր պաշտոնը

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մի քանի օրից լքելու է մարզպետի պաշտոնը: Թերթի տեղեկություններով՝ վարչապետ Հ. Աբրահամյանը չի ցանկանում նրա հետ աշխատել: Է. Ղազարյանը թերթի հետ զրույցում ոչ հերքել, և ոչ էլ հաստատել է տեղեկությունը, ասել է որ հիվանդ է, թերթի հարցերին չի կարող պատասխանել:

Թերթը հիշեցնում է, որ 2012 թվականին Եղեգնաձորում լուրջ «փոխհրաձգություն» էր տեղի ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Էդգար Ղազարյանի միջև: Նրանք միմյանց փոխադարձ վիրավորանքներ էին հնչեցրել: Ըստ թերթի, հնարավոր է՝ Հովիկ Աբրահամյանի որոշումը պայմանավորված է այս հանգամանքով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում