ՀԱԿ-ը զատվո՞ւմ է եռյակից

ՀԱԿ-ը զատվո՞ւմ է եռյակից

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Երեկ ԲՀԿ-ն ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը հյուրընկալվել էին նորանշանակ վարչապետի հարկի տակ’ քննարկելու կուտակային կենսաթոշակային համակարգի խնդրահարույց կետերը: Հանդիպման հրավերը մերժել էր միայն ՀԱԿ-ը:… ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել է, որ իրենց դեմ են քվեարկելու (կառավարության ծրագրին), քանի որ այն ոչ լեգիտիմ իշխանության ծրագիր է, և վարչապետի անձը էական չէ:

«Մեր դիրքորոշումը հստակ է, անկախ նրանից, ովքեր են լինելու կառավարության կազմում, մենք չեն համարում, որ դա այն ծրագիրն է լինելու, որ կարող է Սերժ Սարգսյանի հաստատված համակարգը քայքայել, քանի որ կոռուպցիայի մենաշնորհների գլխին Սերժ Սարգսյանն է»,-ասել է Ա. Մանուկյանը»:

«Չի բացառվում, որ Հ. Աբրահամյանի նշանակումից հետո քառյակի հակասությունները գերիշխող դառնան»,-մեկնաբանել է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում