Ջո Հարտ. Մաթեմատիկորեն դեռ կարող ենք խմբից դուրս գալ (ծաղրանկար)

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտը խոսել է «ԲԿՄԱ»-ից կրած պարտության մասին (1:2)։

-Մեզ համար երեկոն բոլոր առումներով վատը ստացվեց։ Սովորաբար այդպես չի լինում։ Սա տարօրինակ խաղ էր։ 2-3 ֆուտբոլիստ կարող են անհաջող հանդես գալ, իսկ մյուսները՝ դա ուղղել, բայց դժվարություններ ունեցավ ամբողջ թիմը։ Չեմ կարող ասել, թե գոնե անհատական մակարդակով մենք լավ խաղ ցուցադրեցինք։ Հեշտ գնդակներ բաց թողեցինք, իսկ հակագրոհները չէին ստացվում։

Մաթեմատիկական տեսանկյունից դեռ հնարավոր է խմբից դուրս գալ, և այն ավելի քան հնարավոր է, եթե հաղթենք մնացած երկու խաղերում։ Մենք հիասթափված ենք. դժվար է ոչ-ոքի խաղալը, ավելի դժվար է ակտիվում երկու պարտություն ունենալը,-ասել է Հարտը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում