Մոուրինյոն Ջերրարդին ստիպում է կրկին սայթաքել (ծաղրանկար)

Անգլիայի առաջնության 11-րդ տուրի կենտրոնական՝ «Լիվերպուլ»-«Չելսի» հանդիպմանն ընդառաջ ծաղրանկարիչ Օմար Մոմանին հիշել է անցյալ մրցաշրջանում «Կարմիրների» առաջատար Սթիվեն Ջերրարդի ճակատագրական սայթաքումը։

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ Ջերրարդի սայթաքումը հանգեցրեց «Լիվերպուլի» դարպասը խփված երկրորդ գոլին, ինչի պատճառով թիմը զրկվեց չեմպիոն դառնալու հարավորությունից։

Մոմանիի հերթական աշխատանքում «Ազնվականների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Ջերրարդի ճանապարհին բանանի կեղև է գցում, որ վերջինս կրկին սայթաքի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում