Պաշտոնական. Դավիդ Մոյեսը Լա Լիգայի ակումբ կգլխավորի

Պաշտոնական. Դավիդ Մոյեսը Լա Լիգայի ակումբ կգլխավորի

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Դավիդ Մոյեսը կմարզի իսպանական «Ռեալ Սոսյեդադը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Շոտլանդացի մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2016 թ. հունիսի 30-ը։ Ակումբը խոստանում է նրան վաղը պաշտոնպես ներկայացնել և հայտնել, թե ովքեր են համալրելու նրա մարզչական շտաբը։

Մոյեսն այսօր ժամանել է Իսպանիա, ուր յոթ ամիս ընդմիջումից հետո կրկին կսկսի մարզչական գործունեությամբ զբաղվել։

Նոր մարզչի գլխավորությամբ «Սոսյեդադն» առաջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 22-ին։ Մրցակիցը կլինի »Դեպորտիվոն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում